Emptiness

«Դատարկություն» նախագծի մասին

Ի՞նչ է այն:

92-ամյա Միլդան ապրում է լատվիա-ռուսական սահմանին՝ նախկին երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող գյուղում։ Խորհրդային տարիներին այն աշխույժ տրանսպորտային հանգույց էր։ Բնակիչները հիշում են «ձմերուկների վագոնները», որոնք անցնում էին գյուղի միջով և «ամառային բնակիչների ամբոխը», որ գալիս էր Լենինգրադից։ Այդ ժամանակից ի վեր ամեն ինչ փոխվել է։ Վերջին մարդատար գնացքն անցել է երկու տարի առաջ։ Ո՛չ աշխատանք կա, ո՛չ դպրոց, ո՛չ փոստ, ո՛չ խանութ։ «Անիվների վրա» խանութը ամեն ուրբաթ գյուղ է գալիս ոչ թե շահույթ ստանալու նպատակով, այլ զուտ այն պատճառով, որ գյուղի քչաթիվ բնակիչները դրա կարիքն ունեն: Միայն մի քանի տուն է բնակեցված, մնացածները գտնվում են քայքայման տարբեր փուլերում:

Սա այն դատարկությունն է, որն ի հայտ է գալիս լատվիա-ռուսական սահմանագոտում։ Այն բարդ սոցիալական ֆորմացիա է, որը բաղկացած է. (1) դիտելի իրականությունից, որտեղ վայրերը արագ և կարծես անշրջելիորեն կորցնում են իրենց կազմավորող տարրերը՝ մարդկանց, դպրոցները, ծառայությունները, սոցիալական ցանցերը, աշխատատեղերը, ապագան, (2) կյանքի ձևից (գործողությունները և սոցիալական հարաբերություններ), որն առաջանում է, երբ բնակիչները փորձում են կյանքը շարունակել, և (3) էմիկական մեկնաբանության շրջանակից, որը տեղի բնակիչներն օգտագործում են նոր իրականությունը նկարագրելու և իմաստավորելու համար:

Մինչ Միլդան մենակ է մնում դատարկվող գյուղում, գյուղը միայնակ չէ իր դատարկության մեջ: Մոլդովայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Իսպանիայում գյուղերն ու քաղաքները դատարկվում են: Իրականում, հակառակ գլոբալ ուրբանիզացիայի մասին տարածված պատմությունների, Եվրոպայի քաղաքներից շատերը, ոչ միայն գյուղերը, ավելի շուտ փոքրանում են, քան մեծանում: Անշուշտ, միջազգային քաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնը, Դելին և Պեկինը, գրանցվում է բնակչության աճ, բայց դրանց միջև գտնվող վայրերը՝ և՛ քաղաքները, և՛ գյուղերը, կորցնում են մարդկանց, աշխատատեղեր և ենթակառուցվածքներ:

Սա էական փոփոխություններ է բերում, թե օրինակ ինչպես են ապրում մարդկանց մնացած մասը և ինչպես են կառավարում նահանգներն ու քաղաքապետարանները: Ի՞նչ է նշանակում տեղական ինքնակառավարման մարմինների համար պլանավորել ոչ թե զարգացում, այլ կրճատում: Ո՞վ պիտի քանդի փլուզված ու լքված տները։ Պետական քաղաքական իշխանության համար ի՞նչ է նշանակում, երբ մեծ տարածքները դատարկվում են կամ երբ բնակիչները մեծաթիվ խմբերով հեռանում են ապրելու այլ պետությունների տարածքներում։ Ո՞վ է գալիս (վերա)բնակեցնելու դատարկվող տարածքները, և կյանքի ի՞նչ ձևեր են առաջանում կապիտալիզմի և պետականության լուսանցքում (ավելին իմանալու համար տե՛ս՝ Ինչո՞ւ ուսումնասիրել այն):

Տե՛ս Դացը Ձենովսկայի բացատրությունը նախագծի վերաբերյալ։

Ինչո՞ւ ուսումնասիրել այն:

Այս նախագիծն ուսումնասիրում է դատարկությունը որպես առանձնահատուկ սոցիալական ֆորմացիա և որպես ժամանակակից կապիտալիզմի, պետական իշխանության և հարակից գաղափարախոսությունների լանդշաֆտի ամենահիմնական, բայց ամենաքիչ ուսումնասիրված զարգացումներից մեկը: Մենք լսում ենք, որ գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ապրում քաղաքներում, և կան բազմաթիվ ուսումնասիրություններ միջազգային քաղաքների՝ որպես տնտեսության կառավարման կենտրոնների մասին: Չնայած մենք այդքան էլ հաճախ չենք լսում փոքրացող քաղաքների մասին, բայց, այնուամենայնիվ, կան ուսումնասիրություններ, որոնք դիտարկում են քաղաքների փոքրացումը որպես տարածքային պլանավորման խնդիր և քաղաքաշինության հնարավորություն: Բայց մենք շատ քիչ ենք լսում քաղաքների միջև դատարկվող տարածքների մասին, հատկապես երբ դատարկության նշաններն ավելի ու ավելի սովորական են դառնում ողջ աշխարհում: Այսօր չկան ուսումնասիրություններ դատարկության մասին, որոնք միաժամանակ այն դիտակում են որպես ապրվող փորձ, իմաստային շրջանակ և ոսպնյակներ տնտեսական և քաղաքական իշխանության գործունեության համար:

Հասարակական և հումանիտար գիտությունների գործընկերներն իրենց ուշադրությունն են ուղղել հարակից այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են բնակչության նվազումը, ապաարդյունաբերականացումն ու արտագաղթը: Սա կարևոր աշխատանք է, որով զբաղվում է նախագիծը: Միևնույն ժամանակ, վերլուծությունը հակված է տեղի ունենալ միջին մակարդակում՝ հասարակական, տնտեսության, ազգի մակարդակում՝ այսպես կոչված պետական գիտությունների բոլոր ոլորտներում։ Բայց մենք չենք կարող լիովին հասկանալ դատարկություն երևույթը, եթե մնանք այս մասշտաբի շրջանակում։ Դատարկությունը և՛ ավելի առանձնահատուկ է, և՛ շատ ավելի ընդգրկուն է: Խոսքը կոնկրետ վայրերում կյանքի մանրամասների և դրանք ձևավորող մակրոամասշտաբային պատմական գործընթացների մասին է:

Այսօրվա դատարկությունը ոչ միայն գնալով ավելի տարածվում է, այլ նաև միանգամայն նոր է: Որոշ վայրերի քայքայում կամ լքվածություն նախկինում էլ եղել է: Բայց ժամանակակից դարաշրջանում նման իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենում արտադրության վրա հիմնված կապիտալիզմի տարածական հաստատումների և առաջընթացի ընդհանուր պատումի արդյունքում: Այսօրվա դատարկությունը գալիս է մի ժամանակաշրջանում, որտեղ գերիշխում է ֆինանսական կապիտալիզմը և բացակայում են կոլեկտիվ ավելի լավ  ապագայի խոստումները: Շուկայական տնտեսության և բարեկեցության ցանցերում ներգրավվելու փոխարեն, ինչպես դա եղավ արդիականության ծաղկման ժամանակ, այսօր մարդիկ և վայրերը վտարված են կապիտալի և պետության հոգածության օղակներից: Որոշ մարդիկ կարողանում են շարժվել, մինչ մյուսները գամված են մի տեղում: Սա զարմանալիորեն տարբեր մակարդակներում նոր է դարձնում դատարկության ապրած փորձը (ավելին իմանալու համար տե՛ս՝ Ինչպե՞ս ուսումնասիրել այն։):

Ինչպե՞ս ուսումնասիրել այն:

Այս նախագիծն օգտագործում է դատարկությունը՝ կոնկրետ պատմական ֆորմացիան (տե’ս՝ Ի՞նչ է դա)՝ որպես հարաբերական համեմատության գործիք, որը տանում է ընդհանրացման: Սա չի նշանակում, որ պետք է դատարկությանը վերաբերվել որպես վերացական հասկացության, այլ ավելի շուտ՝ դատարկությունն իր ողջ էմպիրիկ հարստությամբ տեղափոխել հորիզոնական հարթություն՝ լատվիա-ռուսական սահմանային տարածքներից մինչև Ուկրաինա, Ռուսաստան, Արևելյան Գերմանիա, Հայաստան և Ռումինիա: Այս վայրերը պատմականորեն և աշխարհքաղաքականորեն տարբեր են, սակայն բոլորն էլ սոցիալիզմից հետո անցել են կապիտալիզմի, և բոլոր վայրերում էլ մարդիկ ապրում են դատարկ շենքերի, քայքայված սոցիալական հարաբերությունների և անորոշ ապագայի մեջ: Մարդկանց արձագանքի ձևերը՝ առօրյա գործելակերպի, կառավարման և իմաստավորման առումով, տարբերվում են. եթե Լատվիայում քաղաքային վերնախավերը դատարկումը համարում են ընկալման խնդիր, ապա Ռուսաստանում փորձագետները վիճում են, թե արդյոք պետք է այն լուծել կառավարված կրճատման, թե՞ սահմանային վերաբնակեցման միջոցով: Դաշտային աշխատանքը կարող է պատկերացումներ տալ տարբեր էմիկական մեկնաբանական շրջանակների մասին, և մենք բաց ենք դրանք ընդունել: Նախագիծը նախատեսված է հարաբերական համեմատության միջոցով կատարելագործելու վերլուծական շրջանակները՝ կոնկրետ վայրերում և դրանից դուրս իշխանության փոփոխվող լանդշաֆտի վերաբերյալ ավելի խորքային պատկերացում կազմելու նպատակով (ավելին իմանալու համար տե՛ս՝ Վայրեր):

Վայրեր

Դատարկության ծավալն ու նոր լինելը ցայտուն կերպով արտահայտված է հատկապես հետսոցիալիստական համատեքստում, որտեղ կյանքի կազմակերպման երկու համակարգերը՝ սոցիալիստականն և կապիտալիստականը, արագ հաջորդաբար նահանջում են։ Այստեղ ապագան կորցել են մի քանի իմաստով. քիչ գաղափարախոսություններ կան, որոնք խոստանում են հակադարձել դատարկությանը, և շատերը կարծում են, որ կորցրել են սեփական կյանքի հանդեպ վերահսկողությունը: Այս ծրագիրը հավաքագրում է այս պատկերացումները՝ գլոբալ ներկայի և ապագայի մասին տեսություն ստեղծելու նպատակով: Դրանով մենք նպատակ ունենք հետսոցիալիստական մարդկանց և վայրերը հաջողված կամ ձախողված անցումային «դեպքերի ուսումնասիրություններից» վերածել վայրերի, որոնք ստեղծում են նոր վերլուծական պատկերացումներ:

Նախկին սոցիալիստական աշխարհում դատարկության հանրաճանաչ և գիտական ներկայացումները հակված են այն կապել համակարգի ավարտի, այսինքն՝ Խորհրդային Միության փլուզման և արևելաեվրոպական սոցիալիզմների վերջի հետ: Սոցիալիզմից հետո դատարկվելը դիտվում է որպես անխուսափելի արդյունք, որպես սոցիալիստական արդիականության սխալ կազմակերպված քաղաքական և տնտեսական կյանքի ուղղում։ Այս տեսանկյունից, «ուղղումներից» առաջացած դատարկումը, ինչպիսին է տնտեսության և հասարակության (նեո)ազատականացումը, անհրաժեշտ փուլ է դեպի ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն անցում կատարելու համար: Այս նախագիծը հակադարձում է նման տեսլականին։ Դատարկվելն իսկապես ընկալվում է որպես անցումային վիճակ նրանց կողմից, ովքեր ապրում են դա, բայց այս անցման վերջնակետը կապիտալիստական բարգավաճումն ու ազատությունը չէ. համենայն դեպս, ոչ նրանց համար: Ավելի շուտ՝ վերջնակետը արմատապես տարբեր ապագան է, որում ներկան ապրողները ոչ մի դերակատարում կարող են չունենալ: Հենց կապիտալիստական բարգավաճման և ազատության որոշակիության կորստի պատճառով է, որ հետսոցիալիստական համատեքստում դատարկությունը հսկայական վերլուծական ներուժ է պարունակում:

Մեր ուսումնասիրությունը տեղի է ունենում հինգ վայրում, որտեղ ազգագրական հետազոտությունն օգտագործում է դատարկության «շարժական վերլուծությունը»՝ վերցված  լատվիա-ռուսական սահմանային տարածքներից՝ համադրելու այն ապրած փորձի, կառավարման և հետսոցիալիստական դատարկվելու և դատարկության մանրամասն վերլուծության հետ: Դրանք ներառում են՝ լատվիա-ռուսական սահմանային տարածքները (Դացը Ձենովսկա), Ռուսաստանի Հեռավոր Արևելքը (Դոմինիկ Մարտին), Հայաստանը (Մարիա Գունկո), Արևելյան Գերմանիան (Ֆրիդերիկ Պանկ) և Ուկրաինան (մասամբ Ռումինիա) (Վոլոդիմիր Արտյուխ): 

Վայրերն ընտրվել են հետևյալ պատճառներով՝ (1) միմյանց հետ կապված մի շարք ուժերի բացահայտում, որոնք նպաստել են սոցիալիզմից հետո դատարկվելուն ու դատարկությանը, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական փոփոխությունները, պատերազմը, նոր լիբերալ գլոբալիզացիան և քաղաքականության ազգայնացումը, և (2) այդ ուժերի համադրության արդյունքում ստեղծված երթուղիների շրջանակի հայտնաբերումը: 

Լատվիան վճռականորեն փոխել է իր աշխարհքաղաքական կողմնորոշումը` միանալով Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին` վերածվելով Խորհրդային Միության ամենաարևմտյան սահմաններից Եվրամիության ամենաարևելյան եզրի: Արևելյան Գերմանիան կորցրել է անկախ պետության իր կարգավիճակը, և դատարկությունների մեծ մասը կապված է միասնական Գերմանիայի ներսում ներքին միգրացիոն հոսքերի հետ: Ռուսաստանի հեռավոր շրջանները զգացել են սոցիալիստական պետության վերջնական անկումը: Ուկրաինան մարտադաշտ է տարածաշրջանի տնտեսական և քաղաքական վերահսկողության և նրա աշխարհաքաղաքական կողմնորոշման համար: Այս վայրերի համադրումը հնարավորություն է տալիս վերլուծել ինչպես հետսոցիալիստական դատարկվելու/դատարկության առանձնահատկությունները, այնպես էլ տնտեսական և քաղաքական իշխանության գլոբալ գործունեությունը (ավելին իմանալու համար տե՛ս՝ Մարդիկ, Նորություններ և իրադարձություններ):

Collaborate with us

If you would like to find out more about the project or contribute a blog on a resonant aspect of your own research to the Field Reports section of our website, please get in touch by writing to emptiness@anthro.ox.ac.uk.